Թուրքիան սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Թուրքիան իր քաղաքականությունը կառուցում է Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցագործության անպատժելիության վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանին իր միակողմանի աջակցությամբ և այնտեղ ռազմական ներկայության ընդլայնմամբ՝ Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը։ Նման հայտարարություն արեց այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ։

Թուրքիան չի հրաժարվի Հունաստանի հետ վիճելի տարածքում երկրաբանական հետախուզումից

Նրա խոսքով՝հուլիսին՝ հայ-ադրբեջանական լարված հակամարտության օրերին միջազգային հանրության հիմնական կոչերը վերաբերում էին հրադադարի ռեժիմի պահպանմանը, երկխոսությանը և կողմերի զսպմանը: Մինչդեռ Թուրքիան ջանք ու եռանդ չխնայեց լարվածությունը մեծացնելու համար, այդ թվում՝ Հարավային Կովկասում, Միջերկրածովյան Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։

«Թուրքիան ուղղակիորեն սպառնում է Հայաստանին և ցուցադրաբար մարտաշունչ կեցվածք դրսևորում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի հետ անցկացնելով սադրիչ բնույթի համատեղ զորավարժություններ»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան իր քաղաքականությունը կառուցում է մեր տարածաշրջանում ազգակցական ավանդույթների, հակամարտությունների շահագործման, Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցագործության անպատժելիության վրա:

Ինչպե՞ս հակազդել թուրք-ադրբեջանական տեղեկատվական մանիպուլյացիաներին. մասնագիտական կարծիք

«Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանային և միջազգային ջանքերում՝ խաղաղությունն ու անվտանգությունը երկխոսության և համագործակցության միջոցով պահպանելու համար: