«Հաստատում եմ». իմքայլական պատգամավորը կնշանակվի ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը խոստացել է լրացուցիչ հայտարարությամբ հանդես գալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հաստատել է, որ նոր պաշտոնում է նշանակվելու։ Այդ մասին պատգամավորը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։

Մեղավոր պաշտոնյաները կպատժվեն. վարչապետը ՊՎԾ–ին հանձնարարել է ստուգումներ անցկացնել

«Սիրելի՛ հայրենակիցներ, հաստատում եմ մամուլով շրջանառվող տեղեկությունը Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուս վերաբերյալ»,- գրել է Ուլիխանյանը։

Նա խոստացել է երկուշաբթի օրը լրացուցիչ հայտարարությամբ հանդես գալ։

Հիշեցնենք, որ Տիգրան Ուլիխանյանը մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է։ 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

«Լուր, որին շատերն են սպասում». Դավիթ Սանասարյանը գրառում է արել

2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ:2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը