ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երևանին և Բաքվին կոչ է արել վերադառնալ բանակցություններին

Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը մեկնել է Բաքու, որտեղ նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափում առանց նախապայմանների վերադառնալ բանակցային գործընթացին։

Նա այսօր ժամանել է Բաքու, որտեղ նախատեսված է հանդիպում Ադրբեջանի ղեկավարության հետ։

Twitter–ի իր միկրոբլոգում Կլաարը նշել է, որ ԵՄ–ն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն պահպանելու հարցում։ Նա ընդգծել է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու կարևորությունը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ մեղադրել էր Հայաստանին ԼՂՀ հակամարտության կարգավորման «բանակցությունների փաստացի տապալման» համար։ Նրա խոսքով` խաղաղ գործընթաց այժմ չի ընթանում։

Զգուշացեք. ադրբեջանցիները խուճապ տարածող հաղորդագրություններ են ուղարկում

Ի պատասխան ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ադրբեջանի նախագահի հայտարարություններն անվանել էր «էմոցիոնալ»` նշելով, որ Երևանը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները։  ՀՀ արտգործնախարարի կարծիքով` խաղաղ գործընթացը հակամարտության լուծման միակ հնարավոր ճանապարհն է։