Հայաստանի և Ռուսաստանի ռազմական օդաչուները ոչնչացրել են պայմանական հակառակորդին

«Կովկաս-2020» վարժանքների մարտական գործողություններին մասնակցեցին ՀՌՕ ՄիԳ-29 և ՀՀ ՊՆ Սու-30ՍՄ կործանիչների անձնակազմերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. «Կովկաս-2020» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՌՕ և ՀՀ ՊՆ օդաչուները ոչնչացրին պայմանական հակառակորդի շարասյունը։  Տեղեկությունն  այսօր հայտնել է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Գործողությունների ընթացքում երկու երկրների օդաչուները մշակեցին թռիչքային պատրաստության բարդ տարրեր. շատ ցածր բարձրությունների վրա թռիչքներ տեղանքի ռելիեֆի շրջանցումով։

Թշնամին պարտված է. «Կովկաս-2020»–ում հայ–ռուսական զորաշարժերի ամենատպավորիչ կադրերը

«Չկառավարվող հրթիռների շուրջ 50 էլեկտրոնային արձակում է իրականացվել պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի և կենդանի ուժի ուղղությամբ», – նշվում է ՀՌՕ մամուլի հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ անձնակազմերը բարդ պիլոտաժի տարրեր են իրականացրել 1.5–ից մինչև 3 հազար մետր բարձրության վրա, 300-800 կմ/ժ արագությամբ, այդ թվում մարտական հետադարձեր, ուղղահայաց, հորիզոնական և թեք պտույտներ, ինչպես նաև «Նեստերովի» հանգույց։

Հայաստանում «Կովկաս-2020»  ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում  մարտավարական գործողություններին ընդհանուր առմամբ ներգրավվել է ավելի քան 1.5 հազար մարդ և շուրջ 300 միավոր  ռազմական տեխնիկա, այդ թվում երկու երկրների օպերատիվ–մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան։

«Կովկաս-2020». «Մստա-Ս» ինքնագնաց հրետանին վերացրել է «հակառակորդի» տեխնիկան

 «Կովկաս-2020» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը ՀՌՕ տարածքում և Սև ու Կասպից ծովերում` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում` ԱԻՆ–ի և Ռոսգվարդիայի աշխատակիցները, ինչպես նաև շուրջ 1000 զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից։

Դավիթ Տոնոյանը մեկնել է Ռուսաստան

Վիեննայի 2011 թվականի «Վստահության և անվտանգության միջոցառումների ամրապնդման մասին» փաստաթղթի ներքո նախատեսվում է ներգրավել մինչև 12,9 հազար զինծառայողի: