ԳՇ պետն այցելել է մարտական դիրքեր և ցուցումներ տվել

Գլխավոր շտաբի պետը ցուցումներ է տվել զորամիավորման հրամանատարին մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը երեկ այցելել է 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտական դիրքեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակը, ինժեներական և ամրաշինական աշխատանքների ընթացքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Գլխավոր շտաբի պետը ցուցումներ է տվել զորամիավորման հրամանատարին մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման վերաբերյալ։ Նա նաև խրախուսել մի շարք զինծառայողների անբասիր ծառայության համար։

ՀՀ և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբների ղեկավարները ռազմական համագործակցության հարցեր են քննարկել