Շուրթերը կարել է, ոտքերը` գամել. ինչո՞ւ է հացադուլ անող կալանավորը նման բաներ անում

Տիգրան Բադալյանը սեպտեմբերի 13-ից սկսած` հրաժարվել է նաև բժշկական օգնությունից և սպասարկումից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, պաշտպանի հանձնարարությամբ, սեպտեմբերի 23-ին չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ–ում հացադուլ հայտարարած անձանց։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։

Կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել «Սևան» ՔԿՀ

Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս, այդ թվում՝ օգոստոսի 25-ից հացադուլ և ջրադուլ իրականացնող կալանավորված անձ Տիգրան Բադալյանի հետ:

«Այցի պահին նրա շրթունքները կարված են եղել, իսկ սեպտեմբերի 23-ին կատարել է ևս մեկ ինքնավնասում՝ ոտնաթաթերը մահճակալի փայտյա հատվածին գամելու եղանակով: Պարզվել է, որ նա սեպտեմբերի 13-ից սկսած հրաժարվել է նաև բժշկական օգնությունից և սպասարկումից»,– ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։

Առանձնազրույցի ընթացքում Տ. Բադալյանը հայտնել է, որ ծայրահեղ միջոցների է դիմել քրեական գործով իրեն առաջադրված անհիմն մեղադրանքի պատճառով։

Ազատազրկվածներին չեն տալիս ախտահանիչ միջոցներ, չկա ռազմավարություն. անակնկալ այց ՔԿՀ

Այսօր ՄԻՊ գրասենյակին ՔԿՀ–ից հայտնել են, որ կալանավորը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու համար։