ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կայցելի «Կովկաս- 2020» զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Հարավային դաշնային շրջան։ Նա ծրագրում է նաև այցելել «Կապուստին Յար» զորավարժարան, որտեղ տեղի կունենա «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը:
«Կովկաս» զորավարժությունների նպատակն է ստուգել ռուսական ռազմակայանի ղեկավար կազմի և ռազմական կառավարման մարմինների մարտական պատրաստվածությունը, ինչպես նաև բարձրացնել զորքերի փոխգործակցության մակարդակը: Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Չինաստանի, Մյանմարի և Պակիստանի մինչև հազար զինվորական: