ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Իշխանությունները լավ գիտեն Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեղը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` դուրս գալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փակ նիստից։
«Հա, հասցեն գիտենք, բայց հո չենք գնալու, գողանանք ու բերենք։ Երկիրը պետք է արտահանձնի, իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան», – ասաց Սիմոնյանը։
Նա հաստատեց լրագրողների այն տեղեկությունը, որ Մինասյանը Ռուսաստանում է, Սոչի քաղաքի հյուրանոցներից մեկում։
«Ինչպես գիտեք` վերջերս Ռուսաստանը արտահանձնեց մեզ մեկ քաղաքացու։ Խոսքը «Ալրաղացի Լյովիկի» մասին է։ Այնպես որ, գործընթացները տեղի են ունենում», – նշեց ԱԺ փոխխոսնակը։
Մինասյանը հետախուզման մեջ է 2020-ի մարտի 23-ից։ Սեպտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չորրորդ անգամ բավարարեց Մինասյանի` կալանավորման մասին միջնորդությունը։
Միքայել Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին
Նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։