Գրիշա Թամրազյանի դեմ քրգործ է պատրաստվո՞ւմ. փոխնախարարի հրաժարականի հետքերով

Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնում են, որ Թամրազյանը շուտով հանդես կգա հայտարարությամբ և կփաստարկի իր հրաժարականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին նախարարությունից:

ՍԴ նախագահի պաշտոնում միայն մեկ թեկնածու մնաց. հայտնի է` ով է նա

Համաձայն Sputnik Արմենիայի աղբյուրների` Թամրազյանը շուտով հանդես կգա հայտարարությամբ և իր հրաժարականը կփաստարկի Արայիկ Հարությունյանի հետ անհամաձայնություններով, բայց փոխնախարարի հրաժարականի իրական պատճառը նրա դեմ պատրաստվող քրեական գործն է։

Գրիշա Թամրազյանը այդ պաշտոնում նշանակվել էր 2019-ի փետրվարին։

Նշենք, որ նրա նախորդը` ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, 2019-ի դեկտեմբերին ձերբակալվել էր կաշառակերության կասկածանքով։

Գրիշա Թամրազյանի անվան հետ են կապում նաև ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատի հանձնումը, ինչպես նաև ՀՊՏՀ գիտխորհրդի կողմից ռեկտոր ընտրված, սակայն կառավարության կողմից դեռևս չնշանակված Դիանա Գալոյանը համարվում է Թամրազյանի «կադրը»։

«Կարո՞ղ եմ ասել` այսօր ոչ մի պաշտոնյա կաշառք չի վերցնում». Փաշինյանը խոսեց բացթողումներից

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Գրիշա Թամրազյանին ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու որոշումը։