Դատախազությունը որոշել է չընդունել Մանվել Գրիգորյանի նվերը

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշել է, որ նվերի առաջարկն արել էին Մանվել Գրիգորյանի փաստաբանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. «ԵԿՄ» նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող գույքից որևէ բան պետությանը չի նվիրվել։ Տեղեկությունն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

Բժշկական փորձաքննություն կնշանակվի՞. Մանվել Գրիգորյանի գործով նիստը կրկին հետաձգվեց

Նրա խոսքով` այդ մասին հայտարարություններն արվել են Մանվել Գրիգորյանի փաստաբանների կողմից, բայց պետությունը գույքը որպես նվիրատվություն ընդունելու որոշում չի կայացրել։

«Դատախազությունը ներկայացրել էր, որ այս փուլում նպատակահարմար չէ, որ պետությունը նվեր ընդունի այդ գույքը»,– ասաց Բաբայանը։

Հիշեցնենք` 2018թ–ին Մանվել Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը, որում 25 առանձին սեփականության վկայականով գույք կա։

Եթե ձեզ պետք չէ, կվերցնենք. կամ ինչպես են փորձում լուծել անմշակ հողերի չլուծվող հարցը

Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 15-ին, ելնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակից, որոշեց նրա խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ: Նա տուն է տեղափոխվել։

Հայաստանում ո՞ւմ և ե՞րբ են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից