Հայաստանն 9 մլն եվրո է ստանալու դատավորների բարեվարքությունն ու ունեցվածքը ստուգելու համար

Ծրագրի իրականացման արդյունքում 2023թ.–ին Հայաստանի դատական համակարգը պետք է կոռուպցիայից զերծ լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանի դատական համակարգի բարեփոխումներին։
Հայաստանի կառավարության հետ ստորագրվող ֆինանսավորման համաձայնագրով` Եվրահանձնաժողովը մեր երկրին 30 մլն եվրոյի դրամաշնորհ է խոստանում։ ՀՀ կառավարության նիստում համաձայնագրի նախագծի ներկայացման ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

«Վեթինգը» պետք է սկսել հենց ինձանից. ԲԴԽ նախագահը` բարեվարքության ու Գրիգորյանի մասին

«27 մլն եվրոն տրամադրվելու է ուղղակի բյուջետային աջակցության տեսքով, իսկ մնացած 3 մլն–ը` տեխնիկական աջակցության»,– ասաց Մհեր Գրիգորյանը։

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է 2 տարի ժամկետ` դատաիրավական բարեփախումների ու հակակոռուպցիոն ծրագրերին համաքայլ։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հստակեցրեց, որ ծրագրի իրականացման արդյունքում 2023թ.–ին դատական համակարգը պետք է կոռուպցիայից զերծ լինի։

Իշխանությունների ձեռքի մտրակը․ «թեթև» վեթինգը կապահովի դատավորների հավատարմությունը

«Ամեն տարվա համար նախատեսված է 9 մլն եվրոյի հատկացում, իսկ 30 մլն եվրոյից 3 մլն եվրոն տրամադրվելու է խորհրդատվական ծառայությունների համար։ Առաջին 9 մլն եվրոն ակնկալվում է ստանալ արդեն այս տարի` դատավորների բարեվարքության ու գույքային դրության ստուգման համար»,– ասաց Բադասյանը։

Նա նաև հավելեց, որ կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն ստուգում է ՍԴ–ի ու ԲԴԽ–ի անդամների բարեվարքությունն ու գույքային դրությունը։ 

Հարցի քնարկման արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ԵՄ–ն Հայաստանի հիմնական գործընկերն է։

Նախագահը ստորագրել է դատավորների «վեթինգի» վիճահարույց օրենքը