ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Տյումենի պետական համալսարանի գիտնականները գործընկերների հետ ունիվերսալ բնական հակաբիոտիկ են հայտնաբերել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հետազոտության տեքստը հրապարակվել է Applied BiochemistryandMicrobiology ամսագրում։
Նշվում է, ոչ այդ նյութը կարող է հաղթահարել պաթոգենների կայունությունը դեղորայքի հանդեպ։
Գիտնականների խոսքով՝ հայտնաբերված նյութը թույլ կտա արդյունավետ կերպով պայքարել մանրէների ու սնկերի պատճառով մարդկանց ու կենդանիների մոտ առաջացած ինֆեկցիոն հիվանդությունների մեծ մասի դեմ։
Այժմ դեղագիտության խնդիրներից մեկն է հայտնաբերել բնական հակաբիոտիկներ, որոնք կօգնեն պայքարել այն միկրոօրգանիզմների դեմ, որոնք բազմակի (multi-drugresistant, MDR) կամ բացարձակ (extreme-drugresistant, XDR) դիմադրողականություն ունենան շուկայում առկա հակաբիոտիկների հանդեպ։
Հիվանդություն, որը իմունիտետ է ձևավորում կորոնավիրուսի նկատմամբ. նոր բացահայտում
Տյումենի պետական համալսարանի գիտնականները աշխարհում առաջինն են ցուցադրել պեպտիդէմերցիլիպսին А –ի եզակի հատկությունը։ Այս նյութն արտադրում է Emericellopsisalkalina սունկը։ Նյութի ազդեցության տակ մանրէների դիմացկունությունը հակաբիոոտիկների հանդեպ վերանում է։
Հակաբիոտիկի հեղինակները պարզաբանում են, որ ուսումնասիրված նյութի գլխավոր թերապևտիկ յուրահատկությունը ազդեցության եզակիությունն է։ Էմերցիլիպսին А-ի հանդեպ անպաշտպան են ոչ միայն մանրէների MDR ու XDR տեսակները, այլև գրեթե բոլոր պաթոգեն էուկարիոտները, օրինակ՝ միցելիալ սնկերն ու խմորասնկերը։
Գիտնականները պարզել են շաքարային դիաբետի զարգացման հիմնական պատճառը
Գիտնականների խոսքով՝ իրենց հայտնաբերած նյութը կարող է պայքարել ուռուցքների ու տարատեսակ մանրէների և սնկային վարակների դեմ։
Հետագայում գիտնականների խումբը մտադիր է բջջային մոդելների հետ աշխատանքից անցնել դեղամիջոցի լաբորատոր փորձարկումների: