Մայիսից սպասում էր. Փաշինյանը Սմբատ Գոգյանին ազատեց ԲՈԿ նախագահի պաշտոնից

Գոգյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել 2020–ի մայիսի 14-ին, սակայն վարչապետն ազատման հրամանն այդպես էլ չէր ստորագրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից: Տեղեկությունը հրապարակել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքը։

Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանին

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սմբատ Գոգյանին 2020–ի սեպտեմբերի 25-ից ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից»,-նշված է վարչապետի որոշման մեջ։

Նշված հոդվածը բյուրոկրատիկ բնույթ է կրում` մատնանշելով, որ նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է վարչապետը։

Սմբատ Գոգյանը ԲՈԿ նախագահ նշանակվել էր 2018–ի հունիսի 12-ին։ Նա աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել 2020–ի մայիսի 14-ին, սակայն վարչապետն ազատման հրամանն այդպես էլ չէր ստորագրում։ Որպես պաշտոնից հեռանալու դրդապատճառ Գոգյանը նշել էր այն, որ «կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են»։

Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին