Բեյրութի պայթյունից հետո 1100 լիբանանահայ տեղափոխվել է Հայաստան մշտական բնակության

Մարդկանց մի մասին հատկացվել են բնակարաններ, մի մասը բնակվում է բարեկամների և ընկերների տանը։ Արցախ վերջնական տեղափոխվել է դեռևս երկու ընտանիք, յոթի տեղափոխումն ընթացքի մեջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Բեյրութի պայթյունից հետո 1100 լիբանանահայ Հայաստան է տեղափոխվել մշտական բնակության։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գրասենյակից։

«Ստուգված տվյալներ չկան». Զախարովան` Արցախում լիբանանահայերին տեղավորելու մասին

Օգոստոսի 4-ի Լիբանանի նավահանգստի խոշոր պայթյունից հետո Հայաստան է տեղափոխվել 1200 լիբանանահայ, որից 1100-ը մշտական բնակության նպատակով։ Հայաստան եկած և վերադարձած լիբանանահայերի մեջ կան տղամարդիկ` ընտանիքի հայրեր, որոնք եկել են Հայաստան` տեղի պայմաններին ծանոթանալու և վերադարձել են Բեյրութ իրենց ընտանիքներն ամբողջությամբ պատմական հայրենիք տեղափոխելու նպատակով։

1100 լիբանանահայերի մի մասին հատկացվել են բնակարաններ, մի մասը բնակվում է բարեկամների և ընկերների մոտ։

«Ստուգված տվյալներ չկան». Զախարովան` Արցախում լիբանանահայերին տեղավորելու մասին

Ավելի վաղ, մամուլը գրել էր Արցախ տեղափոխված 9 լիբանանահայ ընտանիքների մասին, որոնց Արցախի կառավարությունը տներ էր տրամադրել։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Արցախ վերջնական տեղափոխվել է դեռևս երկու ընտանիք, յոթի տեղափոխումն ընթացքի մեջ է։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն որոտաց ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ դարձավ 170 մարդ, ավելի քան 6000–ը վնասվածքներ ստացան։ Մահացածների թվում 14 հայ կար։

Տուժեցին քաղաքի թե՛ քրիստոնեական, թե՛ մահմեդական թաղամասերը։ Պայթյունի ալիքը զգացվեց անգամ Կիպրոսի արևելյան ափին։

Ի՞նչ պետք է իմանան Հայաստան ժամանող լիբանանահայերը. իրազեկում է ոստիկանությունը

Լիբանանի մայրաքաղաքը հայտարարվեց աղետի գոտի։ Պայթյունից հետո քաղաքում հակակառավարական ցույցեր սկսվեցին, որոնց հետևանքով Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարեց իր կառավարության ամբողջ կազմի հրաժարականի մասին։