Շիրակի մարզի պոտենցիալը. Ախուրյանի կիրճը սպասում է արկածային տուրիզմի սիրահարներին

Շիրակի մարզը մեծ պոտենցիալ ունի արկածային տուրիզմի համար։ Դրան նպաստում են նաև համավարակով պայմանավորված իրավիճակն ու ներգնա տուրիզմի զարգացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Շիրակի մարզը դեռևս չբացահայտված ռեսուրսներ ունի, օրինակ՝ Ախուրյանի կիրճը, որտեղ բոլոր նախադրյալները կան արկածային տուրիզմը խթանելու համար: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզում տեսնում է էքստրեմալ, արկածային ու սպորտային տուրիզմը զարգացնելու բոլոր նախադրյալները: Նա վստահ է, որ մարզի տնտեսությունը հնարավոր է զարգացնել նաև արկածային տուրիզմի միջոցով։ 

«Խոսող» ծաղիկներ Գյումրիից, կամ ինչպես 17-ամյա Անին բիզնես հիմնեց պանդեմիայի օրերին

«Հիմա կարևոր է գտնել այն բոլոր տարածքները, որտեղ շատ հեշտությամբ ու անվտանգ կարելի է այդ ամենը կազմակերպել, ու արդեն հաջորդ տարի մտնել տուրիստական ու ժամանցային ծառայությունների շուկա»,-նշեց Տիգրան Պետրոսյանը:

«Շիրակը մեր տունն է» ՀԿ նախագահ Արսեն Վարդանյանը, որը լավ է տիրապետոում մարզի զբոսաշրջային հոսքերին, կարծում է, որ ունեցած ռեսուրսները ճիշտ օգտագործելու ու մատուցելու դեպքում այստեղ այցելողներն արդեն իրենք կսկսեն գովազդել Շիրակը որպես արկածային տուրիզմի մարզ:

Շիրակի մարզի պոտենցիալը. Ախուրյանի կիրճը սպասում է արկածային տուրիզմի սիրահարներին

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Շիրակի մարզում առկա ջրային ռեսուրսները ոչ բավարար են օգտագործվում: Նախկինում Ախուրյանի կիրճն օգտագործվում էր միայն հետիոտնային արահետներով արշավների համար, բայց այն նաև հրաշալի վայր կարող է դառնալ կայակներով ու սապփադլներով (հիմնականում փչովի, նեղ նավակների տեսակներ,-խմբ.) զբոսանքներ կազմակերպելու համար: Կարևորը ռեսուրսը ճիշտ ժամանակին օգտագործելն ու նուրբ ներկայացնելն է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Վարդանյանը:

Շիրակի մարզի պոտենցիալը. Ախուրյանի կիրճը սպասում է արկածային տուրիզմի սիրահարներին

 

Նշենք, որ հատկապես վերջին տարիներին Գյումրին ներգնա տուրիզմի հիմնական կետերից է, բայց Շիրակի մարզը, բացի Գյումրիից, ունի նաև այնպիսի տարածքներ, որոնք գրավում են ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի զբոսաշրջիկներին՝ Երերույքի տաճար, Հառիճավանք, Լմբատավանք, Մարմաշենի վանական համալիր, «Արփի լիճ» ազգային պարկ, Ջրափի Քարավանատուն և այլն:

«Դիսնեյլենդ» չէ, բայց պակաս էլ չէ. Գյումրիում եզակի ժամանցային այգի կկառուցեն

Մարզում հարմար տարածքներ կան նաև լեռնային հեծանվարշավների համար: Իսկ էքստրեմալ տուրիզմը զարգացնելու համար մարզն արդեն համապատասխան գույք ունի, որը տրամադրվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին- նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում՝ Շիրակի մարզպետարանի և «Շիրակը մեր տունն է» ՀԿ-ի հետ եռակողմ համագործակցության արդյունքում։