«Շանթ-2020». Հայաստանում զորավարժություն կանցկացվի

Պլանային միջոցառումների շրջանակում կիրականացվի զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային միջոցների և անձնակազմի ուսումնասիրություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 16-ից 20-ը ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Զորավարժության նախապատրաստման շրջանակում զորահավաքային ռեսուրսների ուսումնասիրման և նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետների կրճատման նպատակով իրականացվելու են պլանային միջոցառումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պլանային միջոցառումների շրջանակում կիրականացվի զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային միջոցների և անձնակազմի ուսումնասիրություն։

Նշենք, որ հոկտեմբերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում Հայաստանումկանցկացվեն «Որոնում–2020» և «Փոխգործակցություն–2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները։