ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր սենատորների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի տնտեսությունն ու պետական բյուջեն կրիտիկական կախվածություն չունեն նավթի գների տատանումներից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես ասել եմ, որ դա ածխաջրածիններից եկած գումարի հիմնական աղբյուրն է, բայց իհարկե արդեն կրիտիկական կախվածություն չկա», - ասել է նախագահը։
Ռուբլու փոխարժեքը դոլարի ու եվրոյի հանդեպ նվազել է սեպտեմբերի 22-ին։ Դոլարի փոխարժեքն աճել է 14 կոպեկով` հասնելով 76,27 ռուբլու, իսկ եվրոյինն ավելացել է 3 կոպեկով ու կազմել 89,63 ռուբլի։
Անձնական ոչինչ․ ԱՄՆ-ն Ռուսաստանից ռեկորդային քանակի նավթ է գնել
Նշենք, որ էժանացող նավթի ֆոնին ռուբլու փոխարժեքը նվազել էր նաև սեպտեմբերի 21-ին։ Դոլարը սեպտեմբերի 9-ից ի վեր առաջին անգամ գերազանցել էր 76 ռուբլին, իսկ եվրոն՝ սեպտեմբերի 8-ից հետո առաջին անգամ գերազանցել 90 ռուբլին։
Միաժամանակ նավթի գները երեկ սկսել են աճել։ Այսպես՝ լոնդոնյան ICE բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսային գինն ավելացել է 0,24%–ով ու հասել մեկ բարելի դիմաց 41,54 դոլարի։ WTI տեսակի նավթի գինն աճել է 0,35%–ով ու հասել մեկ բարելի դիմաց 39,68 դոլարի։
Նույնիսկ կորոնավիրուսի նահանջից հետո ոչինչ առաջվանը չի լինի․ նավթային ցնցում է սպասվում