ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում կանխամտածված սնանկության և պետությանը 200 մլն դրամի վնաս հասցնելու դեպք է բացահայտվել: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
«ՀՀ քաղաքացի Է. Ս-ն 2019-2020 թվականների ընթացքում «Գև Գար» և «Էրեմ» ՍՊ ընկերությունների անվամբ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ներկրել շուրջ 950 մլն դրամ արժողությամբ հացահատիկային մշակաբույսեր ու սերմեր և տեղում իրացրել դրանք»,– նշված է հաղորդագրության մեջ:
Պետությանը 163 մլն դրամի վնաս է հասցվել․ նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել
Պարզվել է նաև, որ նա անմիջապես էլ ստացել է վաճառքից ստացված ամբողջ գումարը, բայց, ունենալով բավարար ֆինանսական հնարավորություն, պետությանը չի վճարել շուրջ 200 մլն ՀՀ դրամի հարկերը՝ պետությանը պատճառելով նույն չափի վնաս:
Հարկերը վճարելու փոխարեն հիշյալ ընկերությունների նկատմամբ փորձ է արվել կանխամտածված սնանկության գործընթաց իրականացնել:
Նախկին նախարարները մոտ 1 մլրդ դրամի վնաս են հասցրել պետությանը․ հարուցվել է քրեական գործ
Քրեական գործով տարբեր հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող իրեր ու փաստաթղթեր:
Հիշյալ հանցավոր արարքի կատարման մեջ կասկածվող քաղաքացի Է. Ս-ն հայտնաբերվել ու ձերբակալվել է:
Պետությանը և համայնքներին պատճառված վնասից վերականգնվել է 25 մլրդ դրամը