Մոսկվայում պայթյուն է որոտացել. տեսանյութ

Դեպքի վայրում շինարարական նյութեր են բռնկվել։ Համացանցում հրապարակված տեսագրությունում երևում է, թե ինչ է կատարվել պայթյունից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայի Կուզմինկի շրջանում պայթյուն է որոտացել, որից հետո տարածքում սև ծուխ է տարածվել։ «360» հեռուստաալիքն ականատեսների նկարահանած տեսագրությունը հրապարակել է Telegram–ի իր ալիքում:

Խոշոր հրդեհ կրակայրիչների արտադրամասում. աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է բարձրահարկ բնակելի տների հետևից ծխի սյուն բարձրանում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ դեպքի վայրում շինանյութեր են բռնկվել։ Այս պահին հրդեհը, որի մակերեսը կազմել է մոտ 10 քառակուսի մետր, մեկուսացվել է։

Մահվան ելքով վրաերթ Արմավիրում. վարորդը փախուստի չի դիմել, բայց տուժածին փրկել չի հաջողվել

Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։

Ողբերգական դեպք Կոտայքում. խաչքարն ընկել է տղամարդու վրա, և նա մահացել է