Միրզոյանն ինքն իրեն շուրջ 900 000 դրամով է պարգևատրել. որքա՞ն են ստացել պատգամավորները

Պետական կառավարման համակարգում անգամ կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում պարգևատրումներն ու հավելավճարները չեն պակասում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմը հերթական ճոխ պարգևատրումներ են ստացել:

Աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ ու պարգևավճարներ են ստացել. ԱԱԾ–ի բացահայտումը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրության համաձայն, որը հրապարակվել է խորհրդարանի պաշտոնական կայքում, այս ամիս ԱԺ-ում բոլորն իրենց աշխատավարձի 75%-ի չափով լրացուցիչ գումար են ստացել:

«Ազգային ժողովի պատգամավորներին, աշխատակազմում պետական ծառայողներին և աշխատակազմի աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 75%-ի չափով՝ համաձայն հավելվածի»,- նշված է Միրզոյանի կարգադրության մեջ:

Ճիշտ են անում, որ պարգևավճար են ստանում. Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 190 520 դրամ: Հետևաբար Միրզոյանի տոնական պարգևավճարը կկազմի 892 890 դրամ, կամ սեպտեմբերի ընդհանուր եկամուտը կկազմի 2 083 410 դրամ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալները նույն օրենքով ստանում են 925 960 դրամ աշխատավարձ: Այդ հաշվարկով նրանց տոնական պարգևավճարը կկազմի 694 470 դրամ, ամսվա եկամուտը աշխատավարձի հետ՝ 1 620 430 դրամ:

Ազգային ժողովի շարքային պատգամավորները ստանում են 661 400 դրամ աշխատավարձ: Միրզոյանի կարգադրության շնորհիվ նրանք այս ամիս 1 մլն դրամից ավելի գումար կստանան, ավելի կոնկրետ՝ 1 157 450 դրամ:

Սայլը ձիերից առաջ են դրել. նա, ով պաշտոն է ստանում, հետն էլ պարգևավճար են տալիս․ Ավետիսյան

Հիշեցնենք՝ 2019թ-ից սկսած ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը ամեն ամիս ստանում են իրենց ամսական դրույքաչափի 30%-ին հավասար պարգևավճար:

Ի դեպ, 2019թ-ին ՀՀ անկախության օրվա առթիվ ԱԺ պատգամավորները նույնպես 75 տոկոսի չափով էին պարգևատրվել: Իսկ դեկտեմբերին՝ Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ Արարատ Միրզոյանի հրամաններով Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել էին 4 անգամ՝ 2 անգամ աշխատավարձի 100%-ի չափով, 1–ական անգամ՝ 30%-ի և 20%-ի չափով:

Արդյունքում ԱԺ Արարատ Միրզոյանը 2019թ-ի դեկտեմբերին ստացել էր 2 976 300 դրամ, ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանն ու Վահե Էնֆիաջյանը՝ 2 222 304-ական դրամ:

Ապրիլի 7-ին կին պատգամավորները ստացել էին հավելյալ 70 000 դրամ պարգևավճար:

Քննչական կոմիտեի 32 աշխատակից դիմակ չկրելու համար զրկվել են մեկ ամսվա պարգևավճարից