«Խոսքերն իմն են, ցավը՝ նրանը»․ Մարիա Զախարովան նոր երգ է գրել Ուսպենսկայայի համար

Երգի միջոցով երգչուհին դիմում է միակ դստերը՝ Տատյանա Պլակսինային։ Նրանց հարաբերությունները հարթ չեն։ Պլակսինան իր բոլոր անհաջողությունների մեջ մորն է մեղադրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. «Չեմ հասկանում՝ ինչպես իմ մեջ չես տեսնում մորը, որը չափազանց շատ է սիրել․․․», երգում է  Լյուբով Ուսպենսկայան՝ դիմելով դստերը։

Երգի բառերը գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հրապարակել է կատարումը Facebook-ի իր էջում։ Երգը շատ հուզիչ է։

««Ի՞նչ նորություն կա»-  հարցում է Facebook-ն ու նույնիսկ չի պատկերացնում հարցի լրջությունը։ Առավոտյան նոր երգ է թողարկվել։ Լյուբով Ուսպենսկայայի երգն-խոստովանանքն է, որը նվիրված է նրա դստերը։ Խոսքերն իմն են։ Ցավն իրենը», - գրել է Զախարովան։

«Ականջներս սրել եմ, գազարը՝ պատրաստել»․ Ուսպենսկայան կլուսանկարվի «Playboy»-ի համար

Երգի միջոցով երգչուհին դիմում է միակ դստերը՝ Տատյանա Պլակսինային։ Նրանց հարաբերությունները հարթ չեն։ Պլակսինան մեղադրում է մորը` ասելով,  որ նա փակել է իրեն տանն ու բռնություն կիրառել։ Ուսպենսկայան հերքում է իր հասցեին հնչեցրած մեղադրանքները։ Այժմ դուստրն ապրում է հոր հետ ԱՄՆ-ում։ Լրատվամիջոցներում 30-ամյա Տատյանայի ոչ ադեկվատ վարքի մասին նյութեր են հայտնվել։ Օրերս նրա մասնակցությամբ տեսանյութ է հայտնվել համացանցում։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Մարիա Զախարովան Ուսպենսկայայի ու նրա դստեր հարաբերությունների մասին իմացել է իր մորից՝ Իրինա Զախարովայից։

«Լյուբայի հետ կապված իրավիճակը մինչև հոգու խորքը հուզել է մորս. «հայրեր–որդիներ» հարաբերությունների թեման հավերժ է ու շատ բարդ։ Ու ահա մարտի 8-ին, երբ Լյուբայի տոնն էինք նշում, ես այնպես արեցի, որ նրանք մի ժամ խոսեցին հեռախոսով։ Երկուսն էլ արտասվում էին», - ասել է Զախարովան ՏԱՍՍ-ի հետ զրույցում։

Լյուբով Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է երգել. տեսանյութը բարկացրել է ադրբեջանցիներին

Մարիա Զախարովան առաջին անգամ չէ, որ երգի հեղինակ է դառնում։ Նա երգերի խոսքեր է գրել Զառայի, Նարգիզի, Վալերիայի, Մաքսիմ Ֆադեևի ու Ալեքսանդր Կոգանի համար։