Ինչո՞ւ է ուշանում Կադաստրի կոմիտեի արխիվը Վանաձոր տեղափոխելու գործընթացը

Կադաստրի արխիվը պետք է Վանաձոր տեղափոխվեր, որի համար տրամադրվել էր Վանաձորի նախկին հիվանդանոցի շենքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Կադաստրի կոմիտեի արխիվը Վանաձոր տեղափոխելու գործընթացը կանգ չի առել` այն ընթացքի մեջ է։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը` պատասխանելով հարցին, թե ինչ փուլում են արխիվի տեղափոխման աշխատանքները։ 

Մարդիկ սկսել են անշարժ գույք գնել հատկապես գյուղերում. ինչ վիճակ է շուկայում գների առումով

Կառավարության` դեռ 2019-ի հուլիսի 18-ի որոշմամբ` կադաստրի արխիվը պետք է Վանաձոր տեղափոխվեր, որի համար տրամադրվել էր Վանաձորի նախկին հիվանդանոցի շենքը։ Աշխատանքները պետք է ավարտվեին 2020-ի վերջին կամ էլ 2021-ի սկզբին։

«Նախագծանախահաշվարկային մրցույթ էր հայտարարվել, քանի որ պետք է նոր մասնաշենք կառուցվի։ Մեզ անհրաժեշտ է մինչև 4000 քմ, և հիվանդանոցի տարածքը բավարար չէր մեզ։ Հայտարարված մրցույթն արդյունք չտվեց, և մենք սկսեցինք ուսումնասիրություն իրականացնել»,–ասաց Թովմասյանը։

Նրա խոսքով` արդյունքում պարզ դարձավ, որ հիվանդանոցի տարածքում առկա է մեկ այլ պետական գույք, որը հիվանդանոցի մասնաշենքն է։

Բնակարանների գներն աճել են ու դեռ աճելու են. Կադաստրի ղեկավար

Այն լավ պահպանված է, և այն նույնպես կոմիտեին կտրամադրվի։ Թոմասյանը նշեց, որ այդ մասնաշենքը պետք է փաստաթղթերով տրամադրվի իրենց, և նոր միայն սկսեն վերանորոգման աշխատանքները։ Ինչ վերաբերում է նոր շենք ունենալու արդյունքում աշխատատատեղերի ավելացմանը, ապա արխիվի աշխատակիցները միայն կտեղափոխվեն Վանաձոր։ 

Կորոնավիրուսի հետևանքով Կադաստրի կոմիտեի 2 աշխատակից է մահացել. կոմիտեի ղեկավար

Կադաստրի կոմիտեի նախագահը նշեց` արխիվները Վանաձոր տեղափոխելու կառավարության որոշման նախագիծն արդարադատության նախարարությունում է`փորձաքննության։ 

Անդրադառնալով հասցեների առցանց հարթակ ունենալուն` Թովմասյանը նշեց, որ հույս ունի` մինչև եկող տարվա ավարտ պատրաստ կլինի հարթակը։ Հարցն այն է, որ տվյալնները միատարր չեն, և հիմա քարտեզներն են շտկում. 100 համայնքում քարտեզներն արդեն շտկվել են։ 

Հիշեցնենք, որ Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքը, որը նախորդ տարի որոշվել էր տրամադրել կոմիտեին, 2153 քմ է։ Հենց այստեղ էլ, ըստ որոշման, կկենտրոնացվի միասնական արխիվը՝ կադաստրային գործերի պահպանման, օգտագործման և տեսաներածման գործառույթներով։

Կադաստրային գներն իրականին կմոտենան. ինչպես դա կանդրադառնա բնակարանների սեփականատերերի վրա

Արխիվները հիմա պահպանվում են հինգ տարբեր վայրերում` երկուսը՝ Երևանում, երեքը՝ մարզերում, ինչն առաջացնում է մի շարք խնդիրներ՝ տեխնիկականից մինչև բովանդակային։