ՌԱԴԻՈ

«Իմ քայլը» գնում է ՀՀԿ–ի ճանապարհով. քաղտեխնոլոգը` 3 կուսակցությունների հանրահավաքի մասին

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հոկտեմբերին 8-ին նախատեսված ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ հանրահավաքին և այդ համատեքստում ներքաղաքական որոշ իրողությունների։
Sputnik
«Իմ քայլը» գնում է ՀՀԿ–ի ճանապարհով. քաղտեխնոլոգը` 3 կուսակցությունների հանրահավաքի մասին

Արմեն Բադալյանի դիտարկմամբ` իրավիճակն այնպիսին է, որ առկա է սոցիալ–տնտեսական ծանր իրավիճակ, համավարակից ավելի քան 1000 մարդ է մահացել, ինչը նույնպես հարուցում է հասարակության դժգոհությունը, կառավարությունը երբեմն այնպիսի որոշումներ է ընդունում, որոնք հարվածում են տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը։ Այդ ամենից բացի, կան նաև Ամուլսարի, կրթական չափորոշիչների, Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված խնդիրները։

«Ինձ չի անհանգստացնում դա». Մակունցը` 3 քաղաքական ուժերի հայտարարած հանրահավաքի մասին

«Բնական է, որ ընդդիմադիր ուժերը չեն կարող հաշվի չառնել հասարակության շրջանում առկա դժգոհությունն ու ձևավորվող բացասական տրամադրությունները և չեն կարող կողքից հանդես գալ դիտորդի կարգավիճակով, հետևաբար նպատակահարմար են գտել իրենց վերաբերմունքն այդ ամենի հանդեպ արտահայտել հանրահավաք անցկացնելով։ Իսկ ինչ վերաբերում է հանրահավաքի բազմամարդությանը, ապա այդ հանգամանքը կախված կլինի կազմակերպիչների գրագետ աշխատանքից»,– Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգը։

Բադալյանի կարծիքով` հոկտեմբերի 8-ին նախանշված հանրահավաքին կմասնակցեն ոչ միայն նրանք, ովքեր կգնան հրապարակ, այլև նրանք, ովքեր ուղիղ ռեժիմով համացանցում կհետևեն հանրահավաքին, ինչը նույնպես ցուցիչ է, և կարող է դիտարկվել տարբեր տեսանկյուններից։

«Վերջին 30 տարիների ընթացքում իշխանության բոլոր ներկայացուցիչները նշել են, որ ընդդիմության անցկացրած հանրահավաքներն անիմաստ են եղել, հատկապես հանրապետականները շեշտում էին, որ իրենք քաջածանոթ են հանրությանը հուզող խնդիրներին և պատրաստ են դրանք լուծել։ Փաստորեն «Իմ քայլը» գնում է ՀՀԿ–ի ճանապարհով, և տրամաբանության համաձայն` գործող իշխանությունը նախորդներից պես կրկնում է, որ ինքը ճիշտ է, իսկ ընդդիմությունը սխալ»,– նշեց քաղտեխնոլոգը։

Բադալյանի խոսքով`գործող իշխանությունն ամբողջությամբ ժառանգել է նախորդների գործելաոճը, ընդդիմադիրների նկատմամբ ցուցաբերվում է նույն գործելակերպը, ինչպես տարիներ առաջ։ Ըստ նրա`անգամ ժառանգել են նույն բառապաշարը, որով քննադատում են ընդդիմությանը։

Ինչ է կատարվում. «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը հերքում է տարածված լուրերը