ՀՊՏՀ–ն ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը

Ереванский государственный экономический университет
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը հայտարարություն է տարածել` նշելով, թե ինչու է նման պարտադրված քայլի դիմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը։ Տեղեկությունը հրապարակվել է բուհի կայքում։

«Կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ բուհը ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը՝ մինչև ս.թ. հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորի՝ օրենքով սահմանված կարգով նշանակումը»,– նշված է ռեկտորատի և ուսանողական խորհրդի հայտարարության մեջ։

ՀՊՏՀ-ից նշում են նաև, որ այս պարտադրված քայլը բխում է նաև ուսանողների շահերից, քանի որ կրթության որակը ենթադրում է կայունություն երկարաժամկետ կտրվածքով։ Բուհը հանձն է առնում լրացնել բաց թողնված բոլոր դասաժամերը։

Исполняющий обязанности ректора АГЭУ Диана Галоян на ярмарке труда (25 октября 2019). Еревaн
Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Տնտեսագիտականի ռեկտորի հրամանը. «Ժողովուրդ»

Միևնույն ժամանակ ռեկտորատը վաղը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10։00-ին, հրավիրում է ՀՊՏՀ բակ՝ սույն հարցի առնչությամբ բաց քննարկման։

Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ռեկտորի պաշտոնում ընտրվել է Դիանա Գալոյանը: Հենց նույն օրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր ճանաչեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:

Այս որոշումը ԿԳՄՍՆ–ն չեղյալ համարեց, քանի որ քննություն էր իրականացրել ու պարզել, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն անհիմն որոշում է կայացրել:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը պետք է հաստատի ռեկտորի ընտրության արդյունքները, ինչն ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ Համալսարանի դասախոսներն ու ուսանողները երեկ բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության դիմաց։