Հայտնի է` ինչու չեն պարգևատրվել «Նորք» ինֆեկցիոն ԲԿ-ի բուժաշխատողները. «Փաստ»

«Փաստ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է բուժաշխատողների պարգևատրման թեմային`մեկնաբանելով, թե ինչու են անտեսվել «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնի բժիշկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. «Փաստ» թերթին հայտնի է դարձել, թե ինչու չեն պարգևատրվել Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնի բժիշկները։

Փաշինյանի «Մեր ժամանակի հերոսների» թվում այս տարի կան նաև բժիշկ ու զինվոր

Սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է «Մխիթար Հերացի» մեդալով:

«Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ պարգևատրվողների մեջ չկա գեթ մեկ բուժաշխատող առաջին իսկ օրից կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական բեռը կրող «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնից»,–գրում է թերթը:

«Փաստի» տեղեկություններով՝ սա առաջին հերթին խիստ անձնական դրդապատճառներ ունի: «Բանն այն է, որ բուժաշխատողներին պարգևատրելու առաջարկը վարչապետին ներկայացնում է առողջապահության նախարարությունը, իսկ նախարար Արսեն Թորոսյանի վերաբերմունքն այս կլինիկայի հանդեպ, մեղմ ասած, դրական չէ»,-գրում է թերթը:

Հայազգի բժիշկը կորոնավիրուսի դեմ պայքարի համար արժանացել է Պուտինի սահմանած շքանշանի

Նշվում է, որ հենց միայն ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի՝ մեծ աղմուկ բարձրացրած միացման գործընթացի և «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Դավիդյանցի հրաժարականի պատմությունն ու վերջինիս պարզաբանումները բավականին խոսուն են:

«Նրանք գնացել են երազանքի հետևից». Թանդիլյանը մասնակցում է Փաշինյանի մրցանակաբաշխությանը