Հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչներն ու Հայաստանում ՌԴ դեսպանը. ինչ են քննարկել նրանք

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը և Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում են ունեցել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, հանդիպումը կայացել է երեկ`սեպտեմբերի 22-ին, ՌԴ դեսպանատանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող գործընթացների, Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության վերաբերյալ։

Քննարկվել է նաև Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերը։

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԼՀԿ-ի, ԲՀԿ–ի և «Իմ քայլի» ներկայացուցիչների հետ։

«Ուրախ եմ, որ բոլոր հարցերը փակված են»․ Կոպիրկինը` ՀԿԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին