ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի– Sputnik. Ֆրանսիայի մայրաքաղաքում Էյֆելյան աշտարակը շրջափակել են ռումբի մասին ահազանգի պատճառով, հաղորդում է Le Parisien-ը:
Իրավապահները տեղում ստուգում են ստացված տեղեկությունները։
Անանուն զանգը ոստիկանությունում ստացել են այսօր առավոտյան` ժամը 11-ին։ «Էյֆելյան աշտարակի շահագործման ձեռնարկությունից հայտնել են, որ կեսօրին Էյֆելյան աշտարակից և Մարսովի դաշտից տարհանել են բոլոր զբոսաշրջիկներին և անցորդներին:
Էյֆելյան աշտարակը գտնվում է Փարիզի կենտրոնում ՝ 7-րդ շրջանում։ Ամեն տարի այնտեղ այցելում են 6-7 միլիոն զբոսաշրջիկ։
Էյֆելյան աշտարակը 3 ամիս փակ լինելուց հետո կբացվի, բայց այցելուներն այնքան էլ ուրախ չեն