«Ես տխուր եմ, յարս քեֆի մեջ է». ֆրանսահայ փոքրիկները հայկական ժողովրդական երգ են կատարում

Ֆրանսիայում ապրող հայ փոքրիկների երգը գրավել է օգտատերերի ուշադրությունը։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել։
Sputnik

Ֆրանսիայում ապրող փոքրիկները` Անդրանիկն ու Սոֆյան, երգում են հայկական ժողովրդական «Նինո» երգը։ Տղան 4 տարեկան է, իսկ քույրը` ընդամենը մեկ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում փոքրիկների մայրը` Շաքե Մելիքսեթյանը, ասաց, որ իրենց ընտանիքը երաժշտական է. ինքը երգչուհի է, ամուսինը` Պերճ Մելիքսեթյանը` դուդուկահար։ Շաքեն ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, Պերճը` Հայաստանում։ Նրանք ամուսնացել են 2015թ.–ին Հայաստանում։

«Աշխատում ենք մեր բալիկներին հայկական ոգով մեծացնել։ Անդրանիկն արդեն բավականին շատ հայերեն երգեր գիտի։ Տարին գոնե 2 անգամ նրանց հայրենիք ենք բերում»,–ասաց Շաքեն։

Փոքրիկ Անդրանիկի հագին հայկական այբուբենով շապիկ է, նա բավականին պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում և երգում է ամբողջ երգը։ Իսկ 1–ամյա Սոֆյան ճիշտ պահին երգում է «Նինո» բառը` ձայնակցելով եղբորը։

Սոցցանցի բաժանորդները շատ են հավանել երեխաների կատարումը ու բազմաթիվ հաճոյախոսություններ շռայլել նրանց հասցեին։