ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունից դեսպի այլ երկրներ 9 ավիաընկերություններով ճամփորդելիս COVID-19 պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության պատասխանի առկայությունը պարտադիր է։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Դրանք են Aircompany Armenia, Aeroflot Russian Airlines, Austrian Airlines, Belavia, Fly Dubai, Middle East Airlines, Qatar Airways, S7 Airlines, Sky Up ավիաընկերությունները։
Օդանավակայանը խնդրում է մանրամասների համար կապ հաստատել չվերթն իրականացնող ավիաընկերության հետ:
Հիշեցնենք, որ մի շարք ավիաընկերություններ արդեն վերսկսկել են կանոնավոր չվերթերը դեպի ՀՀ։
Aeroflot Russian Airlines -ը Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով չվերթերն իրականացնում է յուրաքանչյուր հինգշաբթի, շաբաթ օրերին, իսկ սեպտեմբերի 27-ից կիրականացնի նաև կիրակի օրերին:
Air France-ը Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:
Austrian Airlines-ը Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին, իսկ հոկտեմբերի 2-ից կիրականացնի նաև ուրբաթ օրերին:
Belavia-ի Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով չվերթերն իրականացվում են ամեն օր:
«Ուզում եմ մեկնել Ռուսաստան» ակցիայի 20 մասնակից հացադուլ են հայտարարել և գիշերել դրսում
Fly Dubai-ի Դուբայ-Երևան-Դուբայ երթուղով չվերթերն իրականացվում են երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի:
Middle East Airlines-ի Բեյրութ-Երևան-Բեյրութ երթուղով չվերթերն իրականացվում են շաբաթ օրերին:
«Մինսկ էի մեկնել, վերադարձա՝ օդանավակայանը չկար». ինչու փակվեց Մարտունու «անտառային գոտին»
Qatar Airways-ը Դոհա-Երևան-Դոհա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի:
Sky Up-ը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի և ուրբաթ:
Ukraine International Airlines-ը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:
Air Cairo-ն սեպտեմբերի 17-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երևան- Շարմ էլ Շեյխ երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն հինգշաբթի և կիրակի:
AMC Airlines-ը սեպտեմբերի 19-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երևան- Շարմ էլ Շեյխ չվերթերը, որոնք կիրականացվեն յուրաքանչյուր շաբաթ օր:
Armenia Airways-ի Երևան-Թեհրան-Երևան երթուղով չվերթերը կվերսկսվեն սեպտեմբերի 20-ից և կիրականացվեն երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի:
Air Arabia -ի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը կվերսկսեն հոկտեմբերի 11-ից և կիրականացվեն չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի:
S7 Airlines-ի Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով չվերթերը հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 24-ը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:
FlyEgypt-ի Շարմ էլ Շեյխ- Երևան- Շարմ էլ Շեյխ չվերթերը կիրականացվեն սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 23-ը՝ յուրաքանչյուր ուրբաթ:
Ավիահաղորդակցության վերականգնումը կախված է համաճարակաբանական իրավիճակից. ՀՀ–ում ՌԴ դեսպան