Արմավիրում կանխվել է 24–ամյա տղայի ինքնասպանության փորձը. նա սպառնում էր նետվել աշտարակից

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Արմավիրում կանխվել է 24–ամյա տղայի ինքնասպանության փորձը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 22-ին, ժամը 20։38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Չերեմուշկա թաղամասում քաղաքացին բարձրացել է աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով աշտարակից:

Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հաջողվել է կանխել է քաղաքացու (արական սեռի, ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին։

Ողբերգական դեպք Կոտայքում. խաչքարն ընկել է տղամարդու վրա, և նա մահացել է