«Կովկաս-2020». «Մստա-Ս» ինքնագնաց հրետանին վերացրել է «հակառակորդի» տեխնիկան

Հրետանավորները հակակրակային մանևր են արել ու կենտրոնացած կրակահերթի միջոցով անցել պայմանական հակառակորդի հենակետերի վերացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik.«Կովկաս-2020» ռազմավարական զորավարժությունների ընթացքում Վոլգոգրադի մարզի Պրուդբոյ զորավարժարանում գործարկվել է «Մստա-Ս» ինքնագնաց հրետանին։ Տեղեկությունը հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

«Կովկաս – 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ

Նշվում է, որ ինքնագնաց հրետանու դիվիզիոնները վերացրել են պայմանական հակառակորդի օբյեկտներն ու տեխնիկան ավելի քան 15 կիլոմետր հեռավորության վրա։

Դրանից հետո հրետանավորները հակակրակային մանևր են արել ու կենտրոնացած կրակի միջոցով անցել պայմանական հակառակորդի հենակետերի վերացմանը։

«Հրետանու կրակի շտկումը, նաև «հակառակորդի» թիրախների կրակային խոցման ճշգրտության տեսահսկողությունն իրականացրել են անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները»,-նշել են գերատեսչությունում։

Հայաստանում մեկնարկել են «Կովկաս 2020» ռազմավարական զորավարժությունները․ տեսանյութ

«Կովկաս-2020» զորավարժությունները սկսվել են սեպտեմբերի 21-ին ու գրեթե մեկ շաբաթ են տևելու։ Մանևրները մշակում են միաժամանակ մի քանի զորավարժարաններում, նաև Սև ու Կասպից ծովի ջրավազաններում։ Զորավարժություններին մասնակցում են ոչ միայն ռուսաստանցի զիվոնրականները, այլև հյուրեր Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյամնայից ու Պակիստանից։ Ընդհանուր առմամբ մոտ 80 հազար մարդ է հավաքվել։