Թորոսյանը կորոնավիրուսի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Պոպովայի հետ

Թորոսյանն ու Պոպովան քննարկել են նաև երկու երկրների միջև ուղևորափոխադրումների հարցում ծագած խնդիրների լուծմանն օժանդակելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Կորոնավիրուսային համավարակի հետ կապված համաճարակաբանական իրադրությանն առնչվող հարցեր են քննարկել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը։ 

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսի ուղղությամբ երկրների փոխգործակցության հարցեր:

Արսեն Թորոսյանը Մարտունիում է. նախարարը ծանոթացել է նոր կառուցվող ԲԿ-ի շինաշխատանքներին

«Նախարարը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին COVID-19 դեմ պայքարում նյութատեխնիկական ու մասնագիտական նշանակալի օգնության, ինչպես նաև երկրների միջև ուղևորափոխադրումների հարցում ծագած խնդիրների լուծմանն օժանդակելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Թորոսյանն ու Պոպովան պատրաստակամություն են հայտնել մշտապես քննարկելու համագործակցության և փոխօգնության հարցերը` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ և ԱՊՀ համագործակցության շրջանակներում:

Երբ և որտեղ է պարտադիր դիմակ դնելը. Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի համահավաք ջոկատը ապրիլի 7-ի երեկոյան ժամանել է Երևան։ Շարժական համալիրի շնորհիվ կորոնավիրուսի ախտորոշում է իրականացվում։