ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր միջգերատեսչական խորհրդակցություն է անցկացվել ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների միջև՝ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նախարարները կարևորել են նման ձևաչափով պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացումը՝ ռազմաքաղաքական ոլորտի կոնկրետ նախաձեռնությունների և խնդիրների շուրջ համատեղ մոտեցումներ ձևավորելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Պետք է ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները. ԱՀ նախագահը հանդիպել է Դավիթ Տոնոյանին
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանային մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցությանն առնչվող խնդիրների շրջանակ:
Ալիևի հայտարարությունը հուզական էր. Զոհրաբ Մնացականյանը` ղարաբաղյան գործընթացի մասին