ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանում ծնված և Ռուսաստանում բնակվող երգիչ Էմին Ագալարովը նորից նշանվել է։ Նրա ընտրյալը Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Նաջմեդին Սադիկովի դուստրն է՝ Ֆատիման։ Տեղեկությունը հայտնում է ռուսական «Սպլետնիկը»։
Նշվում է, որ նշանադրության արարողությունը կայացել է Մոսկվայում, և շքեղ տոնախմբություն է կազմակերպվել։ Թեև Էմինը չի մեկնաբանում այս լուրը, բայց նրա «Ֆատիմա» երգի պրեմիերան ստիպում է մտածել, որ նա ստեղծագործությունը հենց սիրեցյալին է նվիրել նշանադրության նախաշեմին։ Ի դեպ, Instagram-յան ուղիղ եթերում նա չէր թաքցրել, որ ուզում է երրորդ անգամ ամուսնանալ։
Երգչի ընտրյալի մասին քիչ բան է հայտնի. Instagram-յան էջը փակ է, նրա մասին տեղեկություններ ու լուսանկարներ գրեթե չկան։
«Ստեպանենկոյին կյանքիցս դուրս չեմ նետել»․ Պետրոսյանը խոսել է ամուսնալուծության մասին
Սակայն երկրպագուները գտել են Ֆատիմայի լուսանկարն ու կարծում են, որ նա շատ նման է 40-ամյա Էմինի առաջին կնոջը՝ Լեյլա Ալիևային` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստերը։ Ի դեպ, նրանք երկվորյակ որդիներ ունեն, որոնցից մեկի անունը Ալի է, մյուսինը` Միխայիլ։ Երգիչը երկրորդ անգամ ամուսնացել է մոդել Ալյոնա Գավրիլովայի հետ։ Մեկ դուստր էլ նա այդ ամուսնությունից ունի, անունը` Աֆինա։
Ագալարովն ու Գավրիլովան ամուսնացել էին 2018 թվականին ու ամուսնալուծվել 2020–ի ապրիլին։ Հարսանեկան արարողությունը կայացել էր Մոսկվայում։
Լոլիտան պատմել է` ինչպես է նիհարել. նա երբեք չի վազում և միս ու տորթ է ուտում