ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Լիբանանի հարավում գտնվող Այն Քանա բնակավայրում հզոր պայթյուն է որոտացել։ Newsru-ն հայտնում է, որ պայթյունին հաջորդած ծխի սյունը տասնյակ մետրերի է հասել։
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանում։
Տեղի լրագրողները սոցցանցերում հայտնում են, որ պայթյունի տարածքը շրջափակել են զինվորականները։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։
Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ էին դարձել 170 մարդ, ավելի քան 6000–ը վնասվածքներ էին ստացել։ Մահացածների թվում 14 հայ կար։
Տուժել էին քաղաքի թե՛ քրիստոնեական, թե՛ մահմեդական թաղամասերը։ Պայթյունի ալիքը զգացվել էր անգամ Կիպրոսի արևելյան ափին։
Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվել էր աղետի գոտի։ Պայթյունից հետո քաղաքում հակակառավարական ցույցեր սկսվեցին, որոնց արդյունքում Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարեց իր կառավարության ամբողջ կազմի հրաժարականի մասին։
Բեյրութի նավահանգստում քիմիական նյութերով լի տասնյակ բեռնարկղեր են հայտնաբերել