ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը «Բադեն-Բադենի» կազմում դարձել են Գերմանիայի թիմային առաջնության` Բունդեսլիգայի չեմպիոն, տեղեկացնում է armsport-ը։
Մրցաշարն անցկացվել է սեպտեմբերի 16-20-ը Կարլսրուե քաղաքում։ «Բադեն-Բադենը» 7 տուրերում հաղթեց բոլոր մրցակիցներին։
Արոնյանը 4 պարտիա անցկացրեց մրցաշարում և բոլոր 4 պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի: Մովսեսյանը 3 պարտիա անցկացրեց՝ բոլորն ավարտելով հաղթանակով:
Գերմանական ակումբը վերջին 15 տարվա մեջ 14-րդ անգամ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն։