Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Չինաստանին

ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանության չի արժանացրել ԱՄՆ-ի առաջարկած հակաիրանական բանաձևերը։ Ռոհանիի խոսքով` դա ոչ միայն Իրանի հաղթանակն է, այլև միջազգային հանրության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի 75-ամյակի կապակցությամբ կազմակերպված հատուկ նիստի շրջանակում տեսաուղերձ է հղել ու շնորհակալություն հայտնել Ռուսաստանին և Չինաստանին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ–ի հակաիրանական ծրագրերի փորձերին «ոչ» ասելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ–ն ընդդեմ ԱՄՆ-ի. Վաշինգտոնը զրկվել է Իրանի էմբարգոն երկարաձգելու իրավական լծակից

«Երախտագիտությունս եմ հայտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահներին, ինչպես նաև Անվտանգության խորհրդի տասներեք անդամներին, հատկապես Ռուսաստանին և Չինաստանին, որոնք երկու անգամ միանշանակ «ոչ» են ասել ԱՄՆ-ի` Անվտանգության խորհուրդն ապօրինի օգտագործելու անօրինական փորձերին», - ասել է Ռոհանին:

Նրա խոսքով՝ սա ոչ միայն Իրանի, այլև ողջ միջազգային հանրության հաղթանակն է, քանի որ հեգեմոնիայի հավակնող վարչակարգը հայտնվել է նսեմացած վիճակում և սեփական ձեռքերով ստեղծված մեկուսացման մեջ:

Ուղիղ հարված Ռուսաստանի և Իրանի շահերին. Թուրքիան կգնա՞ ռիսկի, կդնի՞ ռազմաբազա Ադրբեջանում

Վերջին ժամանակաշրջանում Վաշինգտոնը փորձում էր վերականգնել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները և ԱԽ նախագահին բողոք էր փոխանցել 2231 բանաձևի շրջանակում հակաիրանական պատժամիջոցների վերականգնման ընթացակարգ գործարկելու համար:

Անվտանգության խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի նախաձեռնությանը: ՄԱԿ-ի ԱԽ նախագահը նույնպես ոչ մի ընթացք չի տվել Վաշինգտոնի դիմումին։

ԱՄՆ-ն նաև զենքի հետ կապված էմբարգոն երկարաձգելու բանաձև էր առաջարկել, բայց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանության չի արժանացրել նաև այդ բանաձևը։

ԱՄՆ–ն ձգտում է Մերձավոր Արևելքում հնարավորիս լայն ճակատ ստեղծել Իրանի դեմ. Պողոսյան