Լոլիտան պատմել է` ինչպես է նիհարել. նա երբեք չի վազում և միս ու տորթ է ուտում

Հանրահայտ երգչուհին ներկայացրել է իր առօրյան և ասել, թե ինչն է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Հայտնի երգչուհի Լոլիտա Միլյավսկայան «Flacon» ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ միշտ պետք է ուտել այն, ինչ ուզում ես։

57-ամյա Լոլիտան օրերս հերթական լուսանկարն էր հրապարակել ու իր տեսքով զարմացրել բոլորին։

Նրա կերպարանափոխությունը օգտատերերին ու լրագրողները ստիպել է գուշակություններ անել, թե Լոլիտան ինչ սննդակարգի շնորհիվ է կարողացել այդպես նիհարել։ Պարզվում է՝ նա կոնկրետ որևէ սննդակարգի չի հետևում։

«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին

«Այսօր միս եմ ուզում` ուտում եմ, չեմ ուզում` մեկ ամիս չեմ ուտում։ Եթե հաց եմ ուզում կամ տորթ, ապա դրանք ճանապարհի մյուս կողմում են վաճառվում։ Տորթը երկու օրում «հեռանում» է»,– ասել է Լոլիտան։

Նա խոստովանել է, որ սպորտով չի զբաղվում։ «Վազելը, քայլելը, մարզադահլիճ այցելելն ատել եմ ամբողջ կյանքում, երբեք չեմ արել ու չեմ անի», - ավելացրել է երգչուհին:

Բայց նա ասել է, թե ինչի շնորհիվ է կարողացել նիհարել։ Նախ` ամեն օր քնելուց առաջ 2 հաբ է խմում, որոնցից մեկը խոլեստերին է պարունակում, մյուսը պահպանում է շաքարի մակարդակը։ Հաբերը նշանակել է բժիշկը։ Հետո երգչուհին սկսել է հետևել քնի ռեժիմին։

«Քնում եմ 12-ին, արթնանում` առավոտյան 7-ին։ Նախկինում մինչև առավոտյան 6-ն ակումբում էի լինում, իսկ այնտեղից` կա՛մ նկարահանումների, կա՛մ դեպի ինքնաթիռ, կա՛մ երգելու: Իսկ հիմա 12-ին` ուղիղ քնելու», - խոստովանել է Միլյավսկայան։

Հիշեցնենք, որ կարանտինի ժամանակ երգչուհին կոպերի պլաստիկ վիրահատություն է արել, կտրել մազերն ու զբաղվել իր կերպարով։

Ընկերական խնջույքի ժամանակ Լոլիտան ընկել է աթոռից. տեսանյութ

Լոլիտա Միլյավսկայան ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 14-ին Ուկրաինայում: Նա հայտնի էստրադային երգչուհի է, դերասանուհի, հեռուսահաղորդավարուհի, ռեժիսոր: Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Լոլիտա. առանց բարդույթների» հաղորդման համար արժանացել է «ՏԵՖԻ-2007» ազգային հեռուստամրցանակի «Թոք-շոուի հաղորդավար» անվանակարգում:

Լոլիտան ամուսնացել է 5 անգամ, առաջին ամուսնությունը ձևական է եղել: Երգչուհու վերջին ամուսինը ֆիտնես մարզիչ Դմիտրի Իվանովն էր, որից Լոլիտան բաժանվեց այս տարվա ապրիլին։