Սոցիալական ծառայությունների բարելավումը հետաձգվում է. կառավարությունը դեռ պատրաստ չէ

Կառավարությունում նոր են նկատել, որ ՀՀ մի շարք օրենքներ հակասում են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում արդեն ընդունված փոփոխություններին, և շտապել են շտկել իրավիճակը` ԱԺ արտահերթ նիստ հրավիրելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ–ն այսօր ընթացող արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարարության ներկայացրած ՀՀ մի քանի օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթը։

ԱԺ–ն արտահերթ նիստ է գումարել. խորհրդարանը պիտի հասցնի փրկել կառավարությանը

Այսպիսով՝ Համալիր սոցիալական ծառայությունները Հայաստանում կսկսեն գործել ոչ թե վաղվանից, այլ 2021 թ–ի հունվարի 1-ից։

Խնդիրն այն է, որ կառավարությունում նոր են նկատել, որ ՀՀ մի շարք օրենքներ հակասում են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում ապրիլին ընդունված փոփոխություններին, և շտապել են շտկել իրավիճակը` մինչ օրենքի ուժի մեջ մտնելը։

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ փոփոխված օրենքով նախատեսվում էր սոցիալական բոլոր` նպաստների, թոշակների սահմանման, հաշմանդամության կարգի բժշկասոցիալական փորձաքննության ու մի շարք այլ ծառայություններ տրամադրել մեկ պատուհանի սկզբունքով` միավորված մեկ միասնական կենտրոնում։

«Ինձ չի անհանգստացնում դա». Մակունցը` 3 քաղաքական ուժերի հայտարարած հանրահավաքի մասին

ՀՀ ամբողջ տարածքում պետք է գործի նմանատիպ 49 գրասենյակ։ Մինչդեռ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն այսօր ԱԺ–ում հայտնեց, որ առայժմ պատրաստ են 24-ը։

Ինչ է կատարվում. «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը հերքում է տարածված լուրերը