Պետք է ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները. ԱՀ նախագահը հանդիպել է Դավիթ Տոնոյանին

Հարությունյանը նշել է, որ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԱՀ նախագահը:

«Որպես նախարար` ես հաղթելու կողմնակից եմ». Դավիթ Տոնոյանը` Ապրիլյան պատերազմի մասին

«Իմ խոսքում ընդգծել եմ, որ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այդ համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները»,- գրել է նա:

Կողմերը քննարկել են նաև մեր միասնական հայրենիքի անվտանգության համակարգին առնչվող խնդիրները:

Մեկտեղելու ենք ջանքերը խաղաղություն ապահովելու համար. վարչապետն ընդունել է ԱՀ նախագահին