Նիագարա ջրվեժը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

Նախաձեռնությունն իրականացվել է Կանադայում ՀՀ դեսպանության և Նիագարա ջրվեժի լուսավորման խորհրդի համագործակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարա ջրվեժը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով։ Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:

Նախաձեռնությունն իրականացվել է Կանադայում ՀՀ դեսպանության և Նիագարա ջրվեժի լուսավորման խորհրդի համագործակցությամբ:

Նշենք, որ այս տարի Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ հայկական եռագույնով են լուսավորվել նաև Թբիլիսիի հեռուստաաշտարակն ու Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում Հիսուս Ամենափրկիչ արձանը: