ԱԺ–ն արտահերթ նիստ է գումարել. խորհրդարանը պիտի հասցնի փրկել կառավարությանը

Կառավարությունում հիշել են, որ 2020թ–ի սեպտեմբերի 23-ին ուժի մեջ մտնող օրենք ունեն, որին իրենք պատրաստ չեն։ ԱԺ–ը պետք է հասցնի մեկ օրում փրկել իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի Sputnik. ՀՀ ԱԺ–ն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում մեկ հարց է` մի քանի օրենքներից կազմված փոփոխությունների ու լրացումների փաթեթով։

Ինչ է կատարվում. «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը հերքում է տարածված լուրերը

Բանն այն է, որ կառավարության որոշմամբ Հայաստանում սոցիալական ծառայությունների մատուցման նպատակով մեկ միասնական կենտրոն պիտի ստեղծվեր, որը պետք է գրասենյակներ ունենար մարզերում ու համայնքներում։

Ընդ որում, կենտրոնը պետք է սկսեր գործել արդեն վաղը` 2020թ–ի սեպտեմբերի 23-ին։ Բայց, երբ կառավարությունում սկսել էին այս ուղղությամբ աշխատանքներ տանել, նկատել էին, որ որոշ ենթաօրենսդրական ակտերում նոր օրենքի հետ հակասություններ կան։

Արտահերթ նիստը նախաձեռնել է հենց կառավարությունը` առկա հակասությունները մի շարք օրենքներում համապատասխանեցնելու նպատակով։
Դե, իսկ կենտրոնի ստեղծումը, ըստ նոր օրենսդրական առաջարկների, հետաձգվում է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը։ Կենտրոնն էլ առաջարկում են վերանվանել Համալիր սոցիալական ծառայություն։

«Մենք վերամիավորում ենք, վերաստեղծում ենք մի մարմին, որն իր մեջ ներառելու է 3 տարբեր մարմինների գործոռույթներ։ Այս փոփոխությունները պիտի բերեն նոր, ավելի որակյալ ծառայությունների մատուցման մեր քաղաքացիներին»,- Աժ-ում ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը՝ մեկնաբանելով կառավարության առաջարկը։

Ինչով է զբաղված ՀՀ ԱԱԾ–ն. ԲՀԿ–ն հիշեցնում է` ով է կանգնած ռուսական «Դոսյեի» հետևում

Փոխնախարարը հայտնեց, որ նախարարության տրամադրության տակ այս պահին կան 24 նորոգված տարածքներ, որոնցից 9-ը այս տարի բացվել ու բացվելու են։ Դրանցում այս պահին գործում են սոցիալական ծառայություններ մատուցող բոլոր 3 ծառայությունները, որոնք հետագայում նախատեսվում է միավորել` որպես մեկ միասնական ծառայություն։

Ընդ որում, ըստ Ժամկոչյանի, ՀՀ տարածքում պետք է 49–ը այսպիսի գրասենյակներ գործեն։