Վթար Սյունիքի մարզում. տուժել են 5 ուղևոր, որոնցից 2–ը` անչափահաս

Բախվել են Honda Elison–ն ու Opel Astra–ն։ Վարորդներին ոչինչ չի եղել, սակայն 2 մեքենայի ուղևորներն էլ տուժել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, 5 մարդ, որից երկուսն անչափահաս, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթար Երևան-Սևան ճանապարհին. Fiat–ի 29–ամյա վարորդը տեղում մահացել է, կան տուժածներ

Կայքի հաղորդմամբ` ՃՏՊ–ն տեղի է ունեցել ժամը 11։20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 227 կմ հատվածում։ Բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Արսեն Գասպարյանի վարած Honda Elison մակնիշի և Երևանի բնակիչ՝ 48-ամյա Մուշեղ Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Ա. Գասպարյանի ուղևոր՝ Մեղրիի բնակիչ, 25-ամյա Ա. Սայանը և Մ. Գրիգորյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 11-ամյա Նարեկ Գ-ն, 14-ամյա Գարեգին Գ-ն, 45-ամյա Լիաննա Ս-ն, 18-ամյա Արտեմ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

«Գլուխս բարձրացնեմ, տեսնեմ` սպիտակ ավտոն մտել է կրպակի մեջ». «խառը» վթար Երևանում