«Շնորհավոր Անկախության օրը». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական բացիկ է հրապարակել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկար է հրապարակել և շնորհավորել հայրենակիցներին ազգային տոնի առթիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանակար է հրարապակել և գրառում է կատարել՝ Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ։

«Շնորհավոր Անկախության օրը». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական բացիկ է հրապարակել

«Պատմություններ» (Stories) բաժնում հայ ֆուտբոլիստը «Շնորհավոր Անկախության օրը» գրառմամբ բացիկ է հրապարակել։ Մյուս լուսանկարներում պատկերված են Հայաստանի տեսարժան վայրերը՝ միջնադարյան եկեղեցիներ, խաչքարեր ու Երևանի Հանրապետության հրապարակը։

Հիշեցնենք` 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:

Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ լրացուցիչ էլեկտրագնացքներ կաշխատեն

Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: