Ինչպես ժամանակին ախտորոշել թոքերի քաղցկեղը. բժիշկները «ոչ ստանդարտ» ախտանշան են գտել

Թոքերի քաղցկեղը ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, քանի որ այն  դժվար է հայտնաբերել վաղ շրջանում։ Այդ պատճառով լրացուցիչ տվյալները, որոնք թույլ են տալիս ժամանակին բացահայտել հիվանդությունը, կարող են փրկել մարդու կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Թոքերի քաղցկեղի մասին կարող է վկայել մատների և եղունգների վիճակը։ Նման եզրակացության են եկել Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության (NHS) մասնագետները, հայտնում է Express–ը։

Կորոնավիրուսն ամենասարսափելին չէ․ Մալիշևան ներկայացրել է մահացու հիվանդությունների հնգյակը

Նշվում է, որ թոքերի քաղցկեղը ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, քանի որ այն դժվար է հայտնաբերել վաղ շրջանում։ Այնպիսի ախտանշանները, ինչպիսիք են հազը, կրծքավանդակի ցավը, խորխը, խզզոցները, բավական ուշ են ի հայտ գալիս, երբ արդեն դժվար է պայքարել հիվանդության դեմ։

Միևնույն ժամանակ, կա քաղցկեղի ևս մեկ «ոչ ստանդարտ ախտանշան»։ Մասնագետները հայտնաբերել են, որ թոքերի քաղցկեղի զարգացման պատճառով կարող են հորմոնանման քիմիական նյութեր արտադրվել։ Դրանց ազդեցության տակ վերջույթներ, հատկապես մատների ծայրերի հյուսվածքներ, մեծ քանակի արյուն և հեղուկ է մղվում։ Իսկ դա, իր հերթին, կարող է մատների մեծացման կամ հաստացման հանգեցնել։

«Աներևակայելի բարդ ու ցավոտ է»․ Քիմ Քարդաշյանը խոսել է ամուսնու հիվանդության մասին

Այսինքն հիվանդությունը կարելի է ախտորոշել մատների տեսքից. դրանց ծայրերը կարող են լայնանալ, մեծանալ, հաստանալ։

Եղունգների վիճակը ևս կարող է քաղցկեղի «ազդանշան» լինել։ Մասնավորապես, մտահոգություն պետք է առաջացնի դրանց շուրջ մաշկի ուժեղ փայլը։ Բացի այդ, պետք է նայել եղունգներին կողքից. եթե վրան արտասովոր ուռուցիկ մակերես է հայտնվել, դա ևս պետք է մտահոգվելու առիթ տա։

Միևնույն ժամանակ, ըստ բժիշկների, նման ախտանշանները միշտ չէ, որ վկայում են թոքերի քաղցկեղի առկայության մասին։ Երբեմն դրանք թոքերի քրոնիկ վարակների կամ սրտի արատի նշաններ են։

Ուռուցքաբանակում հիվանդին ջուր չեն տվել, սպասարկող բժիշկ չի եղել. ազատում և նկատողություն