«Դոսյեի» հրապարակման հիման վրա ԱԱԾ-ն հետազոտություն է իրականացնում. Քյարամյան

ԱԱԾ տնօրենը վստահեցնում է` ԱԱԾ-ն քրեաիրավական գնահատական է տալու «Դոսյեում» զետեղված ցանկացած փաստի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցի հիման վրա արդեն իսկ հետազոտություն է սկսել։ Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը` անդրադառնալով հայտնի հոդվածին, որում գրված էր, թե Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել, այդ թվում շրջանառվում էին ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի անունները։ Ըստ «Դոսյեի»` օրինակ` Վանեցյանին հաճախ են Մոսկվայում տեսնում ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ:

««Դոսյեի» հրապարակածն ամբողջությամբ իրենից ենթադրում էր հանցագործության մասին հաղորդում և ԱԱԾ-ն, որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այնտեղ զետեղված ցանկացած փաստի», - ասաց Քյարամյանը։

Նա վստահեցրեց` արդեն իսկ ԱԱԾ–ն հետազոտում է այնտեղ նշված տեղեկությունները, սակայն այս պահին դրանց առնչությամբ մանրամասներ հայտնել չի կարող։

Պատասխանելով մեր այլ հարցի, թե շատերի խոսքով` ՀՀ ԱԱԾ–ն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կցորդն ասես լինի, ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ այդ տպավորությունը չլինի, Քյարամյանը պատասխանեց` Հայաստանի ԱԱԾ–ն միտված է առաջին հերթին սպասարկելու հայ ժողովրդի շահերը։

Նրա խոսքով` ՀՀ ԱԱԾ–ի հարաբերությունները ՌԴ գործընկերների հետ շատ լավ են, ինչպես նաև այլ երկրների մեր գործընկերների հետ։ Քյարամյանը նշեց, որ շատ բարձր են գնահատում հատկապես ՌԴ հատուկ ծառայությունների հետ ունեցած շփումները։

«Իշխանությունը ձեռքը գցում է նագանին. մեզ կոմպրոմատների պատերազմ է սպասում». քաղտեխնոլոգ