Ասուլիս. «Նորաձևությունը՝ որպես գործարար ակտիվության նոր աղբյուր Հայաստանում»

Սեպտեմբերի 22-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Լոնդոնի նորաձևության շաբաթվա արդյունքները: Նորաձևության արդյունաբերությունը՝ որպես գործարար ակտիվության նոր աղբյուր Հայաստանում» թեմայով ասուլիս կկայանա:
Sputnik

Ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը, ինչպես նաև Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի հիմնադիրներ Ելեն Մանուկյանը և Վահան Խաչատրյանը կպատասխանեն լրագրողների հարցերին:

Կլինի նաև լավագույն հանդերձանքների ցուցադրություն:

Հարգելի գործընկերներ, այժմ դուք արդեն կարող եք գալ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և ինքներդ հարցեր ուղղել բանախոսներին: Միակ պայմանը դիմակ դնելն է, իսկ մենք մեր հերթին երաշխավորում ենք սոցիալական հեռավորության պահպանումը և անհրաժեշտ քանակությամբ ախտահանիչ նյութերի առկայությունը:

Բացի այդ, ասուլիսը ավանդաբար հեռարձակվելու է Facebook և Youtube սոցիալական ցանցերի մեր էջերում:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: