ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik.Կորոնավիրուսի դեմ ՀՀ կառավարության ու մասնավորապես՝ առողջապահության նախարարության պայքարը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արդյունավետ է համարում: Նման գնահատական Թորոսյանը տվեց այսօր, լրագրողների հետ զրույցում:
«Գնահատում եմ պայքարի արդյունավետությունը: Առողջապահական համակարգն արել է առավելագույնը՝ նման ցուցանիշներ ցույց տալու համար»,- ասաց Թորոսյանը:
Նրա գնահատմամբ` առողջապահության ոլորտի պայքարը կորոնավիրուսի դեմ միանշանակ հաջողված է: Բայց լիարժեք արդյունքի համար, ըստ նրա, միայն մի ոլորտի աշխատանքը բավարար չէ:
«Դա միայն մեր ոլորտի խնդիրը չէ, այլ ամբողջ ազգաբնակչության, բայց եկեք գոնե այսօր դրա մասին չխոսենք, այսօր տոն է»,- լրագրողներին հիշեցրեց Թորոսյանը:
Արսեն Թորոսյանի տան հասցեում 45 ընտրող է գրանցված. խոսնակը մեկնաբանել է «ցնցող լուրը»
Վերջինները, սակայն, նախարարից հետաքրքրվեցին նաև, թե արձակուրդից վերադառնալո՞ւ է աշխատանքի:
«Իհարկե վերադառնում եմ»,- հայտարարեց Թորոսյանը:
Հիշեցնենք՝ առողջապահության նախարարն արձակուրդ էր գնացել իր հնարավոր հրաժարականի մասին լուրերի ֆոնին՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը:
Արսեն Թորոսյանը բացահայտել է` որտեղ և ինչպես է անցկացնում արձակուրդը