Ռուսաստանից Հայաստան կժամանի հերթական չարտերային չվերթը

Չվերթով Հայաստան կարող են ժամանել ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ քաղաքացիները: Ավիատոմսի արժեքը 13․000 ռուբլի է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18։30-ին, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։ Լուրը հայտնում է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության Facebook-յան էջը:

Ռուսաստանը վերականգնում է չվերթերը մի շարք երկրների հետ. Հայաստանը ցանկում չկա

Նշվում է նաև, որ ավիատոմսի արժեքը 13․000 ռուբլի է։ Ուղևորները կարող են իրենց հետ տանել 23 կգ ուղեբեռ և 8 կգ-անոց ձեռքի մեկ ուղեբեռ:

Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են:

Չվերթով Հայաստան կարող են ժամանել ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ քաղաքացիները:

Հյուպատոսությունը նաև հիշեցնում է, որ օգոստոսի 13-ից նաև ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել ՀՀ տարածք։

«Մեր օդանավակայանի դեմ խաղ չկար». ինչ կորցրեց քյավառցին, երբ թռիչքները «վերևից» դադարեցրին

ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր ինքնամեկուսացման 14-օրյա ռեժիմ, բայց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում կազատվեն ինքնամեկուսացման պահանջից: