ՌԱԴԻՈ

Ինչու է Ալիևը դժգոհում բանակցային գործընթացից, և ինչ է թաքնված այդ դժգոհության հետևում

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որն առնչվում է Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին։
Sputnik
Ինչու է Ալիևը դժգոհում բանակցային գործընթացից, և ինչ է թաքնված այդ դժգոհության հետևում

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ` տավուշյան դեպքերից հետո Ալիևի լեգիտիմությունն Ադրբեջանում զգալիորեն թուլացել է, այդ երկրի հասարակությունը պահանջում է ավելի կոշտ դիրքորոշում, և հենց դրանով էլ պայմանավորված է նրա պահվածքը։

Բանակցություններ չեն լինելու. ԱՀ նախագահը`արցախյան հարցի լուծման նոր սկզբունքների մասին

«Արտգործնախարարի փոփոխությունը, ավելի կոշտ հռետորաբանությամբ հանդես գալը վկայում է այն մասին, որ Ալիևը փորձում է միջնորդներին ցույց տալ, թե այլևս չի կարող հանդուրժել մի վիճակ, երբ բանակցություններն ընթանում են հանուն բանակցությունների, ուստի իմիտացիայի առումով հղում է անում Փաշինյանի հայտնի հայտարարությանը, ըստ որի` Արցախը Հայաստան է և վերջ։ Ալիևն այս տեսանկյունից նշում է, որ եթե մասնակցի բանակցություններին, ապա դա կնշանակի կապիտուլյացիա Ադրբեջանի հասարակության կողմից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Երվանդ Բոզոյանի կարծիքով` բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանը չի պատրաստվում պատերազմի, պատերազմը շահավետ է Ադրբեջանին, այդ երկիրը վերջին քսան տարիներին չի էլ թաքցրել, որ դժգոհ է բանակցային գործընթացից, բայց իրենց պետք է այդ ամենը ֆորմալ առումով բարդել հայկական կողմի վրա։

Ադրբեջանական կողմի սահմանային դիրքերի ամրապնդմանը հաջորդելու են նոր սադրանքներ. Մինասյան

«Ցավոք, հայկական կողմն է տվել այդ հիմքը։ Տարբեր տրամաչափի գործիչներ հայտարարում են, որ ամեն եկող իշխանություն պետք է նոր տարածքներ գրավի։ Նման ձևակերպումները գուցե պոպուլիստական բնույթ են կրում և կարող են դուր գալ հասարակության զգալի մասին, սակայն այդ մարդիկ պատասխանատվություն չեն կրում իրենց խոսքերի համար` հիմք տալով Ադրբեջանին հղում անել այդ ձևակերպումներին ու հայտարարել, թե Հայաստանը պատրաստվում է պատերազմի»,– նշեց քաղաքագետը։

Ռուսաստանը փորձում է ազդել Ադրբեջանի վրա․ կհաջողվի արդյո՞ք բանակցությունները վերսկսել

Բոզոյանի համոզմամբ` Ադրբեջանը փորձում է դիվանագիտական հիմք ստեղծել, որպեսզի հնարավոր պատերազմի մեջ ներքաշվի նաև Թուրքիան։ Ըստ նրա` վերջին շրջանում թմբկահարվում է այն թեզը, թե այս տարածաշրջան են ներխուժել Քրդական բանվորական կուսակցության անդամները, որոնք պատերազմելու են Ադրբեջանի դեմ՝ հօգուտ Հայաստանի, նրանք թուրքական ճակատից տեղափոխվել են Արցախ, և Հայաստանը խրախուսում է ահաբեկչությունը, ինչն էլ շաղկապված է Թուրքիայի շահերի հետ, հետևաբար հիմք է ստեղծվում, որպեսզի Թուրքիան լեգիտիմ իրավունք ունենա միջամտելու գործընթացին։ Բոզոյանի կարծիքով` Հայաստանում, ցավոք սրտի, այդ հռետորաբանությունը լավ չի գիտակցվում, իսկ քաղաքական վերնախավը զբաղված է ներքին ռազբորկաներով։

Պարզ է, չէ՞, որ Ալիևն ինքն իրեն չէր մեղադրելու. Դավիթ Տոնոյան

Հիշեցնենք՝ Իլհամ Ալիևն օրերս բացասաբար է գնահատել բանակցային գործընթացի ներկա վիճակը։ Նրա նշել է, որ բանակցություններն իրականում չեն ընթանում և Հայաստանի ղեկավարությունը փաստացի խախտել է բանակցային գործընթացը։